Արտաքին 4 տարի առաջ - 11:36 02-11-2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բնությանը «զուգարանի պես» չվերաբերվել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցով կոնֆերանսի բացման ժամանակ համաշխարհային առաջնորդներին և հանրությանը կոչ է արել դադարեցնել բնությանը որպես զուգարան վերաբերվել: Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

«Բավական է կենսաբազմազանությանը նման կերպ վերաբերվել: Բավական է ածխածնի երկօքսիդով թունավորվել: Բավական է բնությանը զուգարանի պես վերաբերվել։ Բավական է այրել, փորել, մշակել ընդերքը։ Մենք փորում ենք մեր սեփական գերեզմանները»,- ասել է Գուտերիշը։

Նա հավելել է, որ արդեն իսկ տեղի են ունենում կլիմայական փոփոխություններ։ Վերջին 30 տարիների ընթացքում համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման տեմպերը կրկնապատկվել են, ընդ որում օվկիանոսները զգալիորեն տաքացել են, քան երբևէ, և վերջին վեց տարում, 2015թ.-ին Փարիզի կլիմայի համաձայնագրի կնքումից հետո, դարձել են ամենատաքը Երկրի վրա՝ դիտարկման ողջ ընթացքում, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով