Ներքին 4 տարի առաջ - 23:34 01-11-2021

Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն: Այդ մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում․

«Այսօր այցելեցի Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն, որն արդեն մեկ տարուց ավելի է իրականացնում է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիկ (ՊԷՏ) հետազոտություններ Հայաստանում։ Այն մեր երկրում միակ կենտրոնն է, որտեղ իրականացվում են ՊԷՏ հետազոտություններ։

Գործարկման պահից իրականացվել է ավելի քան 450 ՊԷՏ հետազոտություն և հույս ունեմ, որ պետական ֆինանսավորման աճին զուգընթաց իրականացվող հետազոտությունների թիվը կաճի, քանի որ այն շատ կարևոր է ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման, ինչպես նաև բուժման արդյունավետության գնահատման համար։

Կենտրոնի տնօրենի ժ/պ Էդմոն Կոստանյանի հետ շրջայց կատարեցինք, ծանոթացանք կենտրոնի հնարավորությունների և խնդիրների հետ, զրուցեցինք անձնակազմի հետ»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում