Ներքին 4 տարի առաջ - 20:43 01-11-2021

Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը:

«Հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար խնդիրների լուծման գործում առաջընթացին, առաջին հերթին՝ պահված անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և մշակութային-կրոնական ժառանգության պահպանմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից ընդգծել են, որ ԱԳ նախարարները «ժամացույցները միմյանց հետ ճշգրտել են» հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել ռուս-հայկական համագործակցության ակտուալ ասպեկտներին՝ հաշվի առնելով տարբեր մակարդակներում առաջիկա երկկողմ շփումները։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև մի շարք միջազգային և տարածաշրջանային սյուժեներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում