Արտաքին 4 տարի առաջ - 19:04 01-11-2021

Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է Բայդենի հետ ունեցած հանդիպումից

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Խոսելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից՝ Էրդողանը նշել է, որ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Սիրիայում PKK/YPG/PYD-ին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցության կապակցությամբ։

«Անկասկած, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, մեր մտահոգությունը հայտնեցինք Սիրիայում գործող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) և «Ժողովրդավարական միություն» կուսակցության (ԺՄԿ-PYD) նման ահաբեկչական կազակերպություններին ԱՄՆ-ի կողմից տարամադրվող օգնության առնչությամբ։ Ասացինք, որ դրանք քայլեր են, որոնք վնասում են մեր համերաշխությունը»,-նշել է Էրդողանը՝ ընդգծելով, որ այսուհետև հավանաբար այդպես չի շարունակվի։

Անդրադառնալով F-35/F-16 կործանիչների խնդրին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան F-35-ի հետ կապված դեռևս վճարում ունի անելու, ուստի քննարկել են, թե ինչպես կարող են այդ գործընթացն ավելի լավ ուղղությամբ տանել։

«Օրակարգում է եղել մեզ մոտ առկա F-16-երի արդիանակացման կամ նորերի գնման հարցը։ Ես տեսա պարոն Բայդենի դրական տրամադրվածությունը»,-նշել է նա և հավելել, որ Բայդենից ակնկալվում է անհրաժեշտ ուշադրություն այդ հարցում։

Էրդողանը հայտնել է նաև, որ քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը։

Նշենք, որ Բայդեն-Էրդողան հանդիպումը տեղի է ունեցել Հռոմում հոկտեմբերի 31-ին։ Փակ հանդիպմանը ներկա են գտնվել նաև երկու երկրների արտգործնախարարներ Անտոնի Բլինքենը և Մևլութ Չավուշօղլուն։ Հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի