Արտաքին 4 տարի առաջ - 18:29 01-11-2021

Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել գնալ Փաշինյանի հեղափոխական ճանապարհով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ երկրում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները կեղծվել են։ Քաղաքական գործիչը համարում է, որ Վրաստանի բնակիչներն այժմ պետք է գնան Նիկոլ Փաշինյանի հեղափոխական ճանապարհով։

Նախկին նախագահի ուղերձը լրագրողներին ներկայացրել է նրա փաստաբան, «Մտավարի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։

«Ի՞նչ պետք է անենք: Միայն մի բան. մենք պետք է ստիպենք նրանց վճարել այն գինը, որը ինքնասիրություն ունեցող ժողովուրդները ստիպում են վճարել կեղծարար կառավարիչներին։ Մենք նրանցից պետք է խլենք իշխանությունը ու ստիպենք ամեն ինչի համար պատասխան տալ օրենքի առաջ։ Այդպես է վարվել մեր հարևան Հայաստանը։ Այնտեղ Փաշինյանը պայքարեց օլիգարխի դեմ, որը իր տրամագծով չորս անգամ գերազանցում էր Իվանիշվիլիին, որի հետևում կանգնած էր Ռուսաստանը. նրան նույնպես կեղծեցին ընտրությունները, բայց հայ ժողովուրդը, այնուամենայնիվ, հաղթեց։ Ավելի ու ավելի շատ մարդիկ դուրս եկան փողոցներ, և ավազակային իշխանությունները ստիպված եղան հեռանալ և արտահերթ ընտրություններ նշանակել»,- ասել է Սաակաշվիլին:

Իր ուղերձում քաղաքական գործիչը խոսում է նաև ուկրաինական Նարնջագույն հեղափոխության օրինակի մասին և հավելում, որ նման հեղափոխությունների գաղափարը ծնվել է հենց Վրաստանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»