Ներքին 4 տարի առաջ - 16:03 01-11-2021

Ընդդիմությանը «կստիպենք» գործել համատեղ․Վարդգես Սամսոնյան

Ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գյումրու նորընտիր քաղաքապետ «Բալասանյան դաշինք» կուսակցության ներկայացուցիչ Վարդգես Սամսոնյանը վստահեցնում է, որ աշխատելու է ի շահ Գյումրու, իսկ ընդդիմադիր ուժերին «ստիպելու» է համատեղ գործել:

Հիշեցնենք, որ Գյումրու ավագանին համայնքի ղեկավար ըտրեց Վարդգես Սամսոնյանին։ Ավագանու 33 անդամներից 24–ը կողմ քվեարկեցին, 8-ը` դեմ: Սամսոնյանի թեկնածությանը դեմ էին ՀՀԿ, «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունները։

Մինչ ընտրությունները «Բալասանյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության մասին հուշագիր էին ստորագրել, որի համաձայն՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու էր «Բալասանյան» դաշինքի թեկնածուն։

Անդրադառնալով ավագանու ընդդիմադիր թևի հետ հետագա աշխատանքին` նորընտիր քաղաքապետը հույս հայտնեց, որ տեսնելով իր թիմի կատարած աշխատանքը` ընդդիմադիր ուժերը հետագայում կփոխեն իրենց վերաբերմունքը:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան