Արտաքին 4 տարի առաջ - 16:01 01-11-2021

2021 թվականի բառն է դարձել vax-ը՝ ըստ Օքսֆորդի բառարանի

2021 թվականի բառը, ըստ Օքսֆորդի բառարանը կազմողների, դարձել է vax բառը։ Դա vaccine (պատվաստանյութ) բառի կարճ ձևն է և այդ բառից ածանցվածների՝ պատվաստում, պատվաստվել։ «Չկա ոչ մի բառ, որն ավելի լավ է արտացոլում այս տարվա մթնոլորտը, քան vax-ն է», այս տարի այն օգտագործել են 72 անգամ ավելի հաճախ, քան անցյալ տարի, նշվում է բառարանի կայքում։

Բացի դրանից, հայտնվել են այնպիսի նորաբանություններ, ինչպիսիք են՝ vaxxie-վաքսի (լուսանկարներ, որոնք կատարվել են պատվաստումների ժամանակ)՝ սելֆիի համանմանությամբ, ինչպես նաև այս բառից նոր ածանցյալներ, օրինակ՝ anti-vaxxer (պատվաստման հակառակորդ) կամ double-vaxxed (մարդ, որ պատվաստվել է երկու չափաբաժնով), կամ բյուրոկրատական՝ vax pas (պատվաստումների անձնագիր)։

Բրիտանացի լեզվաբանները նշում են, որ vax բառի անալոգների ավելի հաճախակի օգտագործման միտում է արձանագրվել շատ լեզուներում: Այսպես. Պորտուգալիայում այժմ այս բառը հնչում է 10 անգամ ավելի հաճախ, քան 10 տարի առաջ, իսկ ֆրանսերենում այն ​​այժմ գործնականում միշտ ասոցացվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի հետ:

Անցյալ տարի Օքսֆորդի բառարանը կազմողները չեն կարողացել ընտրել ամենատարածված բառը։ Փորձագետները հայտարարել են, որ 2020 թվականը մեկ բառով անհնար է նկարագրել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի