Ներքին 4 տարի առաջ - 15:49 01-11-2021

Վարդգես Սամսոնյանը ընտրվեց Գյումրիի համայնքապետ․նա միակ թեկնածուն էր

Վարդգես Սամսոնյանը ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար։ Նա միակ թեկնածուն էր: Նրան կողմ է քվեարկել ավագանու 24 անդամ, իսկ դեմ՝ 8 անդամ:

Ընտրվելուց հետո Սամսոնյանը ասաց իր շնորհակալական խոսքը․ «Շարունակենք միասին շենացնել մեր Գյումրին»։

Նոր քաղաքապետի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հայտնել էին, որ թեկնածու չեն առաջադրում, սակայն կողմ են քվեարկելու Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը, որ քաղաքի կառավարումը լինի հնարավորինս անցնցում, իսկ «Զարթոնք», «Հանրապետական», «Ապրելու երկիր» խմբակցությունները թեկնածուներ չէին առաջադրել։

Միակ թեկնածու Վարդգես Սամսոնյանը ներկայացրել է իր կենսագրությունը, ըստ որի՝ նա սկսել է իր աշխատանքը բանվորությունից։ Վերջին տարիների գործունեությունը կապված է եղել քաղաքապետարանի հետ։ Նա նաև խոսել է քաղաքի խնդիրներից, առաջնահերթություններից, և խոստացել, որ հետամուտ է լինելու դրանց լուծմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան