Արտաքին 4 տարի առաջ - 12:39 01-11-2021

Արքայազն Էնդրյուն բռնաբարության ենթադրյալ զոհի դեմ հանդես է եկել պատասխան հայցով

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-րդի որդին՝ արքայազն Էնդրյուն, պատասխան մեղադրանք է ներկայացրել Վիրջինիա Ջուֆրեի դեմ, որը նրան մեղադրում է բռնաբարության մեջ, հաղորդում է Daily Mail-ը՝ աղբյուրներին հղումով։

Յորքի դուքսի պաշտպաններն անհիմն են անվանել կնոջ հայցը և մեղադրել են նրան «հերթական փոխհատուցում ստանալու» փորձի մեջ։ Արքայազնի խոսքով, Ջուֆրեն ինքն է ներգրավված է եղել սկանդալում և զբաղվել է մարդկանց թրաֆիքինգով։

Թագավորական անձի փաստաբանները New York Daily News-ի հոդվածից մի հատված են մեջբերել, որտեղ ասվում է, որ «Ջուֆրեն հատուկ մասնագիտացել է Էփշտեյնի ցանցի համար այլ երիտասարդ աղջիկներ հավաքագրելու գործում»:

«Նա ինը կամ տասը աղջիկ ուներ, որոնց բերում էր նրա մոտ (Էփշտեյնի): Նա երբեք գերության մեջ գտնվողի տեսք չի ունեցել «...» Նա և մյուս աղջիկներն այնտեղից դուրս էին գալիս ժպիտը դեմքներին, լողազգեստներով, ասես նոր էին գալիս լողափից»,- Daily Mail-ին պատմել է աղբյուրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով