Արտաքին 4 տարի առաջ - 10:34 31-10-2021

Էրդողանը նախատեսում է յուրացնել Սև ծովի կեսը «Կապույտ Հայրենիք» հայեցակարգի շրջանակներում․ Yeni Safak

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է մեծացնել իր ազդեցությունը Սև ծովում։ Այս մասին հայտնում է թուրքական հրատարակությունը։

Հրատարակությունը նշում է, որ Թուրքիան արդեն կառուցել է տասներեք օպտոէլեկտրոնային աշտարակ՝ Էգեյան և Մարմարա ծովերը վերահսկելու համար, և այժմ ցանկանում է վերահսկողության հասնել Սև ծովի ջրերի առնվազն 50%-ի վրա։

Հրատարակությունն ընդգծում է, որ «Կապույտ Հայրենիքի» շրջանակներում Անկարան ծրագրում է վերահսկել իրավիճակը Սև ծովի հունականից մինչև արևելյան ափեր։ Օպտոէլեկտրոնային բազաները Թուրքիային թույլ կտան վերահսկել իրավիճակը, այդ թվում՝ Սոչիի ափերի շրջանում։

«Կապույտ հայրենիք» դոկտրինի նպատակն է բարձրացնել Թուրքիայի՝ որպես ծովային պետության արդիականությունը: Փորձագետները նշում են, որ այս դոկտրինը կարելի է համարել Սև ծովում ռազմածովային ուժերի հաշվեկշիռը վերանայելու ծանուցում։ Ըստ ամենայնի՝ Անկարան մտադիր է էլ ավելի մեծացնել իր ռազմածովային ուժերը՝ «ռուսական լճում» հենվելու համար, պնդում է թերթը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ուժերը, անհրաժեշտության դեպքում, կշարունակեն պատասխանել Սիրիայում Դամասկոսի գործողություններին, այդ թվում՝ ծանր սպառազինության օգնությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում