Արտաքին 4 տարի առաջ - 22:48 30-10-2021

Բելգիայում բացվող կամուրջը շրջել է մեքենան, որի ներսում ընտանիք է եղել

Բելգիայի Լյովեն քաղաքում կամուրջը սկսել է բարձրանալ, երբ դրա վրա եղել է մեքենա, որի մեջ եղել է ընտանիք։ Տեսանյութը տեղադրված է ROBtv.be էջում։

Ինչպես նշվում է, դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին։ Մեքենան, որում եղել են ծնողներն ու նրանց մեկուկես տարեկան երեխան, քշել ու կանգնել է շարժվող կամրջի վրա։ Նա սկսել է անսպասելիորեն բարձրանալ, ինչի արդյունքում մեքենան սկսել է հետ գլորվել ու վերջում շրջվել։

Ըստ առկա տեղեկությունների՝ ավտոմեքենայի ուղեւորներին փրկել են հրշեջ-փրկարարները, ինչից հետո ընտանիքը թեթեւ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ավելի վաղ հաղորդվում էր Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանի Վոլոդարսկի կամրջի ինքնաբուխ բարձրանալու մասին, որը հանգեցրել է երեք մեքենաների ծանր վթարի։ Միջադեպի ականատեսների վկայությամբ՝ կամուրջը բարձրացել է 30-40 սմ-ով, եւ այդ պահին Lada Kalina-ն սկսել է շարժվել։ Նրան հետևած ПАЗ 401 համարի ավտոբուսը փորձել է խուսափել բախումից և բախվել կամրջի ցանկապատին, ինչի հետևանքով անիվը պայթել է։ Դրանից հետո ավտոբուսին հարվածել Nissan Qashqai-ի վարորդը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան