Արտաքին 4 տարի առաջ - 11:42 30-10-2021

Հռոմի պապը կոչ է արել Բայդենին ավելի հավակնոտ գործել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ավելի հավակնոտ գործել՝ հաղթահարելու մոլորակի վրա կլիմայի փոփոխությունների հետևանքները: Այս մասին Հռոմում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Նրա տվյալներով՝ Բայդենն ու Ֆրանցիսկոսը Վատիկանում տևական ժամանակ քննարկել են գլոբալ տաքացման հարցը: «Հռոմի պապը կոչ է արել ԱՄՆ նախագահին, որ ամերիկյան կողմը շտապի կլիմայի հարցով իր հավակնությունների գործում»,- նշել է նա: Բացի այդ, Հռոմի պապը հերթական անգամ նշել է, որ զարգացած երկրները պետք է կորոնավիրուսի դեմ ավելի մեծ քանակով պատվաստանյութեր տրամադրեն մյուս երկրներին: Այս համատեքստում Բայդենը հավաստիացրել է Ֆրանցիսկոս պապին, որ ԱՄՆ-ն գործադրում է բոլոր ջանքերը՝ արագացնելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունը, այդ թվում և այլ պետություններին տրամադրելու նպատակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով