Ավելին 4 տարի առաջ - 23:35 29-10-2021

Նշվել են կենդանակերպի այն 4 նշանները, որոնք նոյեմբերին խնդիրներ կունենան

Աստղաբան Յուլիա Նիկոլաևան նշել է կենդանակերպի այն չորս նշանները, որոնք նոյեմբերին կարող են հանդիպել չարության և ստորության:

Ջրհոս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են ստորության և դավաճանության հետ բախվել մասնագիտական ​​ոլորտին առնչվող ամեն ինչում։ «Աշխատավայրում հնարավոր է դավաճանություն, բամբասանքներ ձեր թիկունքում»,- նշել է Յուլիա Նիկոլաևան՝ հավելելով, որ կարող են խափանվել սարքավորումները, կորչել կարևոր փաստաթղթերը։

Ձկներ

Ձկները պետք է զգույշ լինեն ֆինանսական հարցերում։ Չի բացառվում խաբեությունը կամ սովորական գողությունը։ Ընդ որում, տհաճ իրադարձությունների մեղավորը կարող են դառնալ ընկերները: Չի բացառվում խաբեությունը զուգընկերոջ կողմից, ում իդեալականացրել եք։

Կարիճ

Կարիճի նշանի ներկայացուցիչները կարող են աշխատավարձի հետ կապված խնդիրներ ունենալ: Հնարավոր է, որ ստիպված լինեք շտապ նոր աշխատանք փնտրել։ Ամենատհաճն այն է, որ այս ընթացքում տան անդամները թշնամաբար կտրամադրվեն ձեր հանդեպ, և տանը կարող են խնդիրներ առաջանալ։ Խաբվելու վտանգ կա բնակարան վաճառելիս կամ գնելիս։

Կշեռք

Եվ վերջապես, Կշեռքների ներկայացուցիչները նույնպես պետք է շատ զգույշ լինեն ֆինանսական առումով, քանի որ նրանց կարող են խաբել ռիելթորները, զուգընկերները կամ գործընկերները: Չնայած այն հանգամանքին, որ Կշեռքները մեծ գումարներ կծախսեն ընտանիքի վրա, հնարավոր են կոնֆլիկտներ հարազատների հետ, ինչպես նաև բնակարանի հետ կապված խնդիրներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում