Արտաքին 4 տարի առաջ - 19:59 29-10-2021

Բարաք Օբաման կմեկնի G20-ի կլիմայի գագաթնաժողովին Գլազգոյում՝ աջակցելու Բայդենին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ամերիկյան պատվիրակության կազմում կմասնակցի G20-ի կլիմայական գագաթնաժողովին Գլազգոյում։ Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան սեփական աղբյուրները, պետության նախկին ղեկավարի այցի հիմնական նպատակը Ջո Բայդենին աջակցելն ու նրան իր կողմնակիցների համակրանքը փոխանցելն է։

«Օբաման համաշխարհային հետևորդներ ունի։ Հարցումները ցույց են տալիս, որ երիտասարդները վստահ չեն, թե արդյոք ժողովրդավարությունը գործում է, և արդյոք քաղաքական գործիչները կարող են կարգավորել իրենց խնդիրները: Օբաման կկարողանա ոգեշնչել նրանց և բացատրել, թե ինչ է իրականությունը»,- հեռուստաընկերությունը մեջբերում է Սպիտակ տան նախկին աշխատակցի՝ Ջոն Պոդեստայի խոսքերը։

Բացի այդ, CNN-ի աղբյուրները հույս ունեն, որ Օբամայի հայտնվելը միջազգային հարթակում կօգնի վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը, որը «վատթարացել էր Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը բժիշկների հանգստանալու առաջարկից հետո չեղարկել է իր այցը Գլազգոյում կայանալիք COP26 համաժողովին։ Բուքինգհեմյան պալատի աղբյուրները հայտնել են, որ թագուհին վշտացած է, որ չի կարողանա մասնակցել միջոցառմանը, սակայն տեսաուղերձ է ուղարկելու գագաթնաժողովի մասնակիցներին:

Միևնույն ժամանակ, Շվեդիայից բնապահպան ակտիվիստ, տասնութամյա Գրետա Թունբերգը Covering Climate Now կազմակերպության ներկայացուցիչների հետ հարցազրույցում չի բացառել իր հանդիպումը Ամերիկայի նախագահ Ջո Բայդենի հետ գագաթնաժողովում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում