Ներքին 4 տարի առաջ - 16:24 29-10-2021

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցին տրամադրվել է սպորտային մարզագույք. ԿԳՄՍՆ

Հոկտեմբերի 27-ին Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Սպորտային սերունդ 2021» ծրագրի շրջանակում տրամադրված սպորտային մարզագույքի պաշտոնական հանձնման արարողությունը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Միջոցառմանը ներկա էին «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը, հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Եղոյանը և այլ պաշտոնատար անձինք:

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» հետ համատեղ 2020 թ.-ից ի վեր իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակն է սպորտային մշակույթի խթանումը հայ երիտասարդության շրջանում: Ծրագրի շրջանակում 2020 թ.-ին ՀՀ բոլոր մարզերից 16 հանրակրթական ուսումնական հաստատություններ ստացել են յուրաքանչյուրը 1 մլն ՀՀ դրամ արժողությամբ նոր մարզագույք: 2021 թ.-ին 25 հանրակրթական դպրոց ևս ավելացել են այդ ցանկին:

Ծրագրի շրջանակում նախատեսված են մի շարք սպորտային միջոցառումներ, միջդպրոցական սպորտային մրցումներ, սպորտային մարտահրավերներ, վիկտորինաներ, ինչպես նաև հանդիպումներ հայտնի մարզիկների հետ: Հատուկ ուշադրության են արժանանալու հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ներառումը սպորտային միջոցառումներում:

Հիշեցնենք, որ մրցույթին կարող էին մասնակցել Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գործող բոլոր հանրակրթական դպրոցները՝ ուղարկելով դպրոցի կողմից պատրաստված կարճ տեսահոլովակ, որը կպատմեր դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և իհարկե դպրոցում սպորտի կարևորության մասին:

Այս տարի մրցույթին մասնակցել է 244 դպրոց ՀՀ բոլոր մարզերից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան