Ներքին 4 տարի առաջ - 20:08 28-10-2021

Չինաստանի կառավարությունը անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նոր խմբաքանակ կնվիրաբերի Հայաստանին․ ՀՀ-ում Չինաստանի դեսպան

Չինաստանի կառավարությունը անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նոր խմբաքանակ կնվիրաբերի Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը՝ խոսելով Հայաստանում չինական երկու տեսակի պատվաստանյութերի՝ «ԿորոնաՎակի» և «Սինոֆարմի» պահանջարկի մասին:

Դեսպանը հիշեցրել է, որ այս տարվա մայիսին Չինաստանի կառավարությունը արդեն որպես աջակցություն նվիրաբերել է հայ ժողովրդին պատվաստանյութեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել և մեծապես օգնել են համավարակի դեմ պայքարին: Իսկ դրանից հետո Հայաստանը նաև գնել է Չինաստանից «Սինոֆարմ» պատվաստանյութեր՝ Հայաստանի և Չինաստանի կառավարությունների պայմանավորվածության համաձայն: Սակայն, եթե անհրաժեշտություն լինի՝ չին ժողովուրդը, դեսպանի խոսքերով, պատրաստակամ է աջակցելու հայ ժողովրդին ցանկացած հարցում:

«Եթե անհրաժեշտությունը լինի՝ չին ժողովուրդը, բնականաբար, պատրաստակամ է աջակցել հայ ժողովրդին ցանկացած հարցում: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում երկու երկրների կառավարությունների միջև ձեռք կբերվեն համապատասխան համաձայնություններ, որի արդյունքում, եթե կարիք լինի՝ պատվաստանյութերը կարող են տրամադրվել նվիրատվության տեսքով»,- ասել է Չինաստանի դեսպանը:

Ըստ առողջապահության նախարարության հաղորդագրության՝ մայիսի սկզբին Չինաստանից Հայաստան էր ներկրվել COVID-19-ի դեմ «ԿորոնաՎակ» պատվաստանյութի 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի