Արտաքին 4 տարի առաջ - 14:14 28-10-2021

Տեղի է ունեցել Թուրքիա-ԱՄՆ առաջին շփումը՝ դիվանագիտական ճգնաժամից հետո

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Այդ հեռախոսազրույցը Թուրքիա-ԱՄՆ առաջին շփումն է եղել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրեց «անցանկալի անձ» (persona non grata) ճանաչել Անկարայում 10 երկրի՝ այդ թվում նաև ԱՄՆ-ի դեսպանին։

Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Քալընը և Սալիվանը քննարկել են Թուրքիա-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, F-35/F-16 կործանիչների հարցը, համաշխարահային կլիմայական փոփոխությունները, Աֆղանստանի, Սիրիայի, Լիբիայի, Հունաստանի, Արևելյան Միջերկրականի շուրջ ընթացող և տարածաշրջանային այլ զարգացումները։ Կողմերը հստակեցրել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև Գլազգոյի կլիմայական գագաթնաժողովի շրջանակում նախատեսված երկկողմ հանդիպման մանրամասները։

Հեռախոսազրույցի ընթացում ընդգծվել է Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և նշվել, որ հարցերը պիտի քննարկվեն փոխադարձ հարգանքի ու շահերի շրջանակում։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում