Միտք 4 տարի առաջ - 12:19 28-10-2021

Իշխող խմբակցությունում պատգամավոր կա, որ այնքան հաճախ է մտահոգվում «Հայաստան» դաշինքով, որ վախենամ՝ ընտրություններին այդ դաշինքին է քվեարկել. Աննա Գրիգորյան

Իշխող խմբակցությունում պատգամավոր կա, շատ հաճախ է մտահոգություններ հայտնում «Հայաստան» դաշինքի վերաբերյալ: Այնքան հաճախ, որ վախենամ՝ ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին է քվեարկել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Բայց այդքան դարդ մի արեք, դուք ձեր դարդը լացեք: Մեզ ասում եք՝ ինչո՞ւ Գորիսի ընտրություններին չեք գնացել. որ գնացիք, ձեզ հետ եկել էին ԱԺ փոխնախագահ, խմբակցության ղեկավար, մի մեծ շքախմբով գնացել էիք, ի՞նչ արեցիք, հաղթեցի՞ք. չհաղթեցիք, որովհետև գորիսեցին գիտի՝ ձայնն ում է տալիս, ում է վստահում: Մարդու, որ ամբողջ կյանքում մեծ նվիրումով է ծառայել իր քաղաքին, կառուցել է, ոչ թե լոկ խոսել է, պատերազմին է մասնակցել, ոչ թե «սելֆիներով» է բավարարվել: Գյումրիում հաղթեցի՞ք, չհաղթեցիք, Մեղրիում չհաղթեցիք, ձեր դարդը լացեք, «Հայաստան» դաշինքին էլ դասեր մի տվեք, դրա իրավունքը չունեք»,-հայտարարեց նա:

Այնուհետև պատգամավորը դիմեց կապանցիներին՝ նշելով, թե կարծում է, որ նրանք արժանապատվորեն կմասնակցեն ընտրություններին և ձայն կտան այն մարդուն, որ իրենց կողքին է եղել ամենադժվար պահերին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հայաստան» դաշինքին իր ելույթում անդրադարձել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նշելով, թե «Հայաստան» դաշինքը ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում, որպեսզի իր նախընտրած թեկնածուները հաղթեն, ու նույնը կատարվում է Սյունիքի Կապան համայնքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան