Միտք 4 տարի առաջ - 12:15 28-10-2021

Արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է. Արամ Վարդևանյանը՝ հանձնաժողովի անդամների թիվը ԱԺ-ում չհաստատվելու մասին

Ազգային ժողովում քվեարկության դրվեց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած՝ Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Այն ԱԺ-ում ստացավ ընդամենը 25 կողմ ձայն, որոշումը չընդունվեց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը:

Վարման կարգով ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն ասաց, որ ՔՊ-ն այս նախաձեռնությանը կողմ չէր կարող քվեարկել, որովհետև այն ԱԺ-ի իրավասություններից դուրս է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը վարման կարգով հայտարարեց. «Ուղղակի տեղեկացնեմ, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է, այդ տեսանկյունից այս որոշմանը «չքվեարկությունը» որևէ հետեւանք չի ենթադրում: Պարզապես սրանով այդ խմբակցությունը չի մասնակցելու այդ աշխատանքներին, ինչի մեջ ես որևէ խնդիր չեմ տեսնում»:

Պատգամավորն ընդգծեց՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեությունը իրականացնելու է ԱԺ իրավասությունների տիրույթում և ամեն կերպ նպաստելու է, որ արդար դատաքննության իրավունքի խախտումները վերանան կամ առնվազն նվազեն: «Դա փորձել ենք աներ մասնագիտական համայնքով երեք տարի, հետևողական ենք լինելու, շարունակելու ենք, և արդար դատաքննության իրավունքն անքակտելի է լինելու ՀՀ-ում»,-ասաց նա

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի