Ներքին 4 տարի առաջ - 11:24 28-10-2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2307, մահվան՝ 49 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 302 450 է, մահվան դեպքերինը՝ 7469

Հայաստանում հոկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2307 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 302 450-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 6189 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 11 դեպք: Հոկտեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1280 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 49 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7469-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 962 է, ընդհանուր առողջացածներինը՝ 264 678, փաստացի բուժվողներինը՝ 30303: Մեկ օրում արվել է 15 818 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 048 128 թեստավորում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի