Արտաքին 4 տարի առաջ - 21:59 27-10-2021

Իրաքում ԻՊ գրոհայինների հարձակման զոհերի թիվն աճել է․ Al Arabiya

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից Դիյալա նահանգի (Իրաք) գյուղերից մեկի վրա զինված հարձակման զոհերի թիվը հասել է 23-ի։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

Նշվում է, որ ԻՊ-ի զինյալները հարձակվել են փոքր Ալ-Ռաշադ գյուղի մի խումբ երիտասարդների վրա, ինչպես նաև սկսել են տարբեր տեսակի զենքերից կրակել այս գյուղի բնակելի շենքերի ուղղությամբ։ Ահաբեկիչները ստիպված են եղել նահանջել այն բանից հետո, երբ գյուղ ժամանել են իրաքյան զորքերը, որոնք դիմադրել են հանցագործներին։

Ինչպես հայտնում է Shafaq News-ը՝ վկայակոչելով ուժային կառույցների աղբյուրին, նույն նահանգում հերթական հարձակումն է եղել։ Միջադեպը տեղի է ունեցել Նահր ալ-Իմամ գյուղում, որտեղ անհայտ անձինք սպանել են յոթ մարդու, այրել տներին հարակից այգիները, մեքենաների անվադողերը։

Ավելի վաղ Al Hadath հեռուստաալիքը հայտնել էր 15 զոհի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում