Արտաքին 4 տարի առաջ - 21:16 27-10-2021

Բանտում հացադուլ հայտարարած Սաակաշվիլին հրաժարվել է բժշկական օգնությունից

Գերագույն Ռադայի պատգամավոր, բժիշկ Մաքսիմ Պերեբեյնոսը հայտնել է, որ Ռուսթավի քաղաքի բանտում հացադուլ հայտարարած Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հրաժարվել է բժշկական հսկողությունից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ցավոք սրտի, որպես բժիշկ ինձ թույլ չտվեցին ստուգել Սահակաշվիլիի վիճակը, բանտի տնօրինությունն ինձ թույլ տվեց ներս մտնել միայն որպես պատգամավոր։ Մենք խոսեցինք ապակու միջով։ Կարծում եմ, որ ցանկացած մարդ, ով 27 օր հացադուլ է անում, հիվանդ է, ով կարիք ունի բժշկական հսկողության, որոշակի թեստերի»,- ասել է Պերեբեյնոսը։

Նա նշել է, որ Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը հրաժարվում է բժիշկների կողմից վերահսկել իր առողջական վիճակը՝ քաղաքական գործչին իրավական օգնությունից զրկելու պատճառով։

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից մարդու իրավունքների գծով լիազորված Լյուդմիլա Դենիսովան հայտարարել էր, որ Սաակաշվիլիին սպառնում են բռնի սնուցմամբ։

Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ին հայրենիք վերադառնալուց հետո հայտնվել է վրացական բանտում։ Վրաստանում քաղաքական գործչի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել, ոմանց համար նա արդեն հեռակա մեղավոր է ճանաչվել։ Միաժամանակ, ինքը՝ Սաակաշվիլին, իրեն համարում է «քաղբանտարկյալ» և ազատազրկման պահից հացադուլ է հայտարարել։ Քաղաքական գործչի բժիշկներն ու փաստաբանները մշտապես հայտնում են նրա առողջական վիճակի վատթարացման մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում