Ներքին 4 տարի առաջ - 17:02 27-10-2021

Գլխավորելու եմ ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը

Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը հայտնում է․

«Սիրելի արմավիրցիներ, սարդարապատցիներ, մյասնիկյանցիներ, հացիկցիներ, խանջյանցիներ, լուկաշինցիներ, նորավանցիներ, մայիսյանցիներ, այգեվանցիներ, լենուղեցիներ, արաքսեցիներ սիրով տեղեկացնում եմ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության որոշմամբ գլխավորելու եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակը Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում։
Ես և ավագանու անդամության մեր թեկնածուները անելու ենք ամեն ինչ Արմավիր, Սարդարապատ, Մյասնիկյան, Հացիկ, Խանջյան, Լուկաշին, Մայիսյան, Նորավան, Այգեվան, Լենուղի, Արաքս համայնքների զարգացման, Ձեր սպասելիքների արդարացման համար։

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունները պիտի զարգացման, շենացման, հզորացման նոր ժամանակաշրջան բացեն մեր մեծ համայքում՝ մարզկենտրոն Արմավիրում և մեր սիրելի գյուղերում, խոշորացված Արմավիրը պիտի դառնա Հայաստանի Հանրապետության համայնքային զարգացման լոկոմոտիվը և մեր ջանքն ու մտքերը ուղղված են ծառայելու այս գաղափարին։

Հաջողություն եմ մաղթում բոլորիս պատասխանատու այս գործում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով