Միտք 4 տարի առաջ - 16:11 27-10-2021

ԿԳՄՍ փոխնախարարը գուցե կակաո է սիրում կամ փորագիր դիմակնե՞ր

ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք,որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի գլխավորած պատվիրակությանը,կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության հնարավոր հեռանկարները: Ինչ կապ ունի երբեւէ ոչնչով աչքի չընկած այս փոխնախարարը արեւմտյան Աֆրիկայում գտնվող մի երկրի դեսպանի հետ, որտեղ մարդիկ ապրում են ծղոտե կամ կավե խրճիթներում,ի՞նչ կրթական աղերսներ ունեն Հայաստանն ու Սիերա Լեոնեն,որ կարեւորվել է այս հանդիպումը,նախարարի տեղակալն էլ սիրով լուսանկարվել է դեսպանի հետ: Գուցե փոխնախարարը գետնանուշ, սուրճ ու կակաո է սիրում,որոնց մշակությամբ զբաղվում են այս երկրում,կամ գուցե ուզում է փայտե զարդանախշ դիմակների փորագրությունը ներմուծել մեր կրթահամակարգ: Չնայած ինչ կարիք կա՝ փաշինյանական կառավարության անդամների դիմակները վաղուց են պատռված: Նրանց մոտ անգամ պարզունակ շոու անելը վաղուց չի ստացվում:

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի