Ավելին 4 տարի առաջ - 22:45 26-10-2021

Հունաստանում տեղի է ունեցել արքայազն Ֆիլիպի և էլիտար ավիաընկերության սեփականատիրոջ դստեր պսակադրությունը

Աթենքում տեղի է ունեցել Հունաստանի և Դանիայի արքայազն՝ 35-ամյա Ֆիլիպի և 34-ամյա շվեյցարացի ձեռնարկատեր Նինա Ֆլորի պսակադրության արարողությունը։ Այս մասին հայտնում է Vanity Fair պարբերականը։

Սա նորապսակների երրորդ արարողությունն է։ Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով առաջին միջոցառումն անցկացվել է բացառապես հայրերի՝ 80-ամյա Կոնստանտին II-ի և VistaJet ավիաընկերության 60-ամյա հիմնադիր Թոմաս Ֆլորաի շրջապատում։ Իսկ երկրորդը՝ համեստ հարսանեկան տոնակատարության ձևաչափով էր, որն իրենց տանը կազմակերպել էին Vogue-ի սյունակագիր Էլիս Նեյլոր-Լեյլանդը և նրա ամուսինը՝ Թոմը։

Նշվում է, որ հարսնացուն հագել էր սպիտակ մետաքսե զգեստ, որը Chanel-ի աշուն-ձմեռ 2021 հավաքածուի զգեստի փոփոխված տարբերակն է։ Հունաստանի և Դանիայի արքայադուստր Նինայի գլխին փեսայի մոր՝ թագուհի Աննա Մարիայի դիադեմն է եղել, որը նրան ժառանգություն է հասել ամուսնությունից շաբաթներ առաջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան