Արտաքին 4 տարի առաջ - 15:33 26-10-2021

Սաուդյան Արաբիայի նախկին հետախույզը մեղադրել է գահաժառանգին սպանություն նախապատրաստելու համար

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Սալմանը հավանաբար մտադիր է եղել սպանել այժմ հանգուցյալ թագավոր Աբդալլահին թունավորված մատանու օգնությամբ, որը ձեռք էր բերվել Ռուսաստանից։ Այսպիսի ենթադրություն է հայտնել Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան հետախույզը ամերիկյան CBS հեռուստաալիքին։

Սաադ ալ Ջաբրին եղել է Սաուդյան Արաբիայի հետախուզության առանցքային դեմք: Նա հարցազրույց է տվել CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին, որում հայտարարել է, որ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը՝ Սալման թագավորի որդին և Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչը, «հոգեկան հիվանդ է, մարդասպան», որը Մերձավոր Արևելքում տիրապետում է անսահմանափակ ռեսուրսների: Ջաբրիի խոսքով՝ «արքայազնը վտանգ է ներկայացնում սեփական ժողովրդի, ամերիկացիների և ամբողջ մոլորակի համար»:

Ինչպես գրում է BBC-ն, մի քանի տարի առաջ Ջաբրին փախել է Կանադա։ Անցյալ տարի նա ԱՄՆ դաշնային դատարանում քաղաքացիական հայց էր ներկայացրել Մուհամմադ իբն Սալմանի դեմ՝ նրան մեղադրելով մահափորձի մեջ։ Այդ ժամանակ Իբն Սալմանը հերքել է բոլոր մեղադրանքները, ինչպես նաև հերքել է այլախոհ լրագրող Ջամալ Խաշոգիի սպանությանը մասնակից լինելու մեղադրանքները։ Սաուդյան Արաբիայի մի քանի մարմիններ զբաղվում են Ջաբրիի հասցեին կոռուպցիոն մեղադրանքների հետաքննությամբ, և կանադացի դատավորը հրամայել է սառեցնել նրա ակտիվները՝ «խարդախության հստակ վկայությունների պատճառով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի