Ներքին 4 տարի առաջ - 14:51 26-10-2021

Արթուր Ղազինյանը հոբելյանական 9-րդ անգամ չընտրվեց

Ոնց որ թե, երեքշաբթի օրերը դարձել են «ղազինյանական» օրեր, Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ներկայացնելով օրակարգում ընդգրկված հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

«Հայաստան» դաշինքից կրկին առաջադրվել էր Արթուր Ղազինյանի թեեկնածությունը, սակայն Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Ղազինյանին տալու հարցեր իրենք այլևս չունեն, սակայն հարց ունի ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։

«Նախորդ նիստին պարոն Ղազինյանը մի հետաքրքիր բացահայտում արեց, որ մինչև հիմա գաղտնիության հետ կապված իր համապատասխան փաստաթղթերը չի ներկայացրել ԱԺ համապատասխան ծառայությանը։ Ես ուզում էի հարցնել՝ պարոն Օհանյանը, որը նախկինում տեսակետ ուներ, որ բանակում չծառայածը չի կարող հանձնաժողովի անդամ լինի, պարզվում է՝ ոչ միայն չծառայածին է ներկայացնում, այլ նաև գաղտնիության հետ կապված ունի արհամարհական վերաբերմունք», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա կրկին հնչեցրեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընդդիմությունից այլ թեկնածու առաջադրելու իր առաջարկը, որից հետո հանձնաժողովի նիստին ներկա իշխանական պատգամավորները քվեարկությամբ 9-րդ անգամ մերժեցին Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Օրակարգը սպառվեց։

Նիստին ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները չէին մասնակցում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում