Ներքին 4 տարի առաջ - 14:42 26-10-2021

Բոլոր 211 ավտոբուսները հասել են Երևան, բայց մի քանիսը ճանապարհին վնասվել են. Մարության

Երևան հասած ավտոբուսներից մի քանիսը վնասվել են տեղափոխման ժամանակ։ Այսօր Երևանի ավագանու նիստում տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Խոսքը քաղաքապետարանի կողմից Չինաստանից գնված 211 ավտոբուսների մասին է։ CNG Green line շարժիչով ավտոբուսների արտադրողը չինական Zhong Tong ընկերությունն է: Նոր ավտոբուսները համալրված են ժամանակակից օդորակիչներով, LED ցուցատախտակով և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սարքավորումներով:

«Բոլոր 211 ավտոբուսները հասել են Երևան, որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ 4-5 ավտոբուս վնասվել են», - ասաց Մարությանը։

Նրա խոսքով՝ վնասն աննշան է, սակայն ավտոբուսները պետք է կարգի բերվեն, որից հետո արդեն տրանսպորտային միջոցները կանցնեն գրանցման, լիցենզավորման բոլոր փուլերը: Մարությանը պարզաբանեց, որ հանձնում–ընդունումից հետո կսկսվի դրանց շահագործումը։

Ներկայում վարորդները վերապատրաստում են անցնում։ Սակայն նոր ավտոբուսների շահագործման մեկնարկի կոնկրետ ժամկետներ դեռ չկան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի