Ներքին 4 տարի առաջ - 10:44 26-10-2021

Տիգրան Ուրիխանյան-Տիգրան Արզաքանցյան միավորման համայնքապետի թեկնածուն Վանաձորում «Գոջին» է

Տիգրան Ուրիխանյան-Տիգրան Արզաքանցյան նորաթուխ միավորումը ևս հայտ է ներկայացնելու Վանաձորի ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Նշվում է, որ նրանց թեկնածուն քաղաքում հայտնի «Գոջի» մականունով Կարեն Էդարյանն է: Վերջինս նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի թիկնապահն է եղել։ Նրա անունը շոշափվել է տարբեր աղմկոտ պատմություններում:

«Հրապարակն» արդեն գրել էր, որ Գորիսում պարտությունից հետո իշխանությունը քննարկում է համայնքապետների թեկնածուներին փոխելու հարցը:

Մասնավորապես, Վանաձորում հասկացել են, որ մարզպետ Արամ Խաչատրյանի շանսերը մեծ չեն և որոշել են առաջ քաշել դասախոս, բիզնեսմեն Մանվել Ոփյանին:

Սակայն երկար քննարկումներից հետո հետ են կանգնել այդ մտքից, և ցուցակի առաջին համարը, ըստ ամենայնի, կլինի Արամ Խաչատրյանը:

Թեև ասում են, որ այլ առաջարկներ էլ են եղել․ նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, անգամ Ակայի թեկնածությունն է քննարկվել:

Հիշեցնենք` Վանաձորում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու դեկտեմբերի 5–ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով