Արտաքին 4 տարի առաջ - 09:48 26-10-2021

Բոլդուինի կինն առաջին անգամ մեկնաբանել է նկարահանման հրապարակում տեղի ունեցած միջադեպը

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինի կինը՝ Հիլարիա Բոլդուինը, առաջին անգամ մեկնաբանել է նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգությունը։ Նա այդ մասին գրել է Instagram-ի իր էջում։

Հիշեցնենք, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Նյու Մեքսիկո նահանգում՝ նկարահանման հրապարակում։ Ալեք Բոլդուինը պատահաբար գնդակահարել և սպանել է օպերատոր Գալինա Հաթչինսին և վիրավորել ռեժիսոր Ջոել Սոուզային։ Ողբերգությունից հետո ֆիլմի նկարահանումները դադարեցվել են։

«Իմ սիրտը Գալինայի հետ է, նրա ամուսնու, որդու, ընտանիքի և մտերիմների հետ: Եվ իմ Ալեքի հետ: Բառեր չկան նկարագրելու ցավն ու ցնցումը։ Սիրտս կոտրված է»,- Instagram-ում գրել է Հիլարիա Բոլդուինը։

Ինքը՝ Բոլդուինը, ավելի վաղ հայտնել էր, որ համագործակցում է ոստիկանության հետ՝ ողբերգության բոլոր հանգամանքները հետաքննելու հարցով: Նա նաև իր օգնությունն է առաջարկում զոհված Գալինա Հաթչինսի ընտանիքին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով