Արտաքին 4 տարի առաջ - 18:42 25-10-2021

Սաակաշվիլիի փաստաբանները հայտարարում են, որ նախկին նախագահը ռեանիմատոլոգի կարիք ունի

Բանտում հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանները նշում են, որ նա ռեանիմատոլոգի օգնության կարիք ունի։

Փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին լրագրողներին ասել է, որ նախկին նախագահի անալիզներում կենսական ցուցանիշներից մեկն ընկել է և հասել ծայրահեղ մակարդակի, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

«Երեկ գիշերը Միխեիլ Սաակաշվիլիի անալիզներում կենսական ցուցանիշներից մեկն ընկել է ծայրահեղ մակարդակի, և ռեանիմատոլոգների միջամտությունը անհրաժեշտություն էր դարձել, որից հետո այդ ցուցանիշները կայունացան։ Սա հաստատում է այն, ինչ կոնսիլիումն ասել է իր խորհրդատվության և եզրակացության մեջ, որ երրորդ նախագահն այժմ մտնում է հացադուլի այնպիսի փուլ, երբ ցանկացած պահի սպասվում է առողջական վիճակի կտրուկ վատթարացում։ Համապատասխանաբար, օրակարգում կլինի անհապաղ բուժօգնության ցուցաբերում»,- ասել է Սաձագլիշվիլին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»