Արտաքին 4 տարի առաջ - 12:32 25-10-2021

Սթիվեն Սիգալը մեկնաբանել է Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգության պատճառները

Ալեք Բոլդուինի մասնակցությամբ «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած ողբերգության պատճառը կարող էր լինել ռեկվիզիտների հետ աշխատող անձնակազմի անփութությունը, ասել է հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը։ Նա «Սոլովյով LIVE» YouTube-ալիքի եթերում հիշեցրել է, որ խոսակցություններ կային, որ այդ պաշտոնը զբաղեցնող աշխատակցուհին նորեկ է այդ ոլորտում:

Դերասանը զարմանք է հայտնել, որ ռեկվիզիտների համար պատասխանատուն լիցքավորված զենք է տվել. «Տվյալ դեպքում զենքը փոխանցվել է ռեժիսորի օգնականին, որն այնուհետև այն հանձնել է Ալեքին և ասել, որ այս զենքով կրակելն անվտանգ է: Նման նախազգուշացում միշտ արվում է»,- ասել է Սեգալը:

44 տրամաչափի զենքը բավականին հզոր է, նշել է կինոաստղը։ Նա հավելել է, որ ռեկվիզիտներով զբաղվողները պետք է հատկապես զգույշ լինեն ատրճանակների և որսորդական հրացանների հետ վարվելիս: Դերասանի խոսքով, նկարահանման հրապարակում կա ռեկվիզիտների բաժին, որն էլ պետք է պատասխանատվություն կրի կատարվածի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով