Միտք 4 տարի առաջ - 10:16 25-10-2021

2022-ի պաշտպանական բյուջեն 2021-ի պլանի համեմատ ավել է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ

«2022-ի պաշտպանական բյուջեն 2021-ի պլանի համեմատ ավել է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ: Մենք հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով, քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը, բարելավելով սպայի և սպայական ծառայության կերպարը, զարգացնելով և բարելավելով ՀՀ պաշտպանական դոկտրինը»,-այսօր 2022 թվականի ՀՀ պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Ապա շեշտեց՝ անվտանգային նոր միջավայրում երկրի սահմանների պահպանությունը շարունակում է մնալ կարևորագույն առաջնահերթություն: «Խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով՝ հեռանկարում ունենալով մեր սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով` ՀՀ տարածքից, մասնավորապես` Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրս բերման և ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի այս խնդրի լուծման համար: «Ինչ վերաբերում է երկրի պաշտպանական ռազմավարությանը՝ կառավարության ծրագրում արդեն ընդգծել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար: Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,-ասաց Փաշինյանը, ում օրոք Հայաստանը կորցրել ու շարունակում է տարածքներ կորցնել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով