Արտաքին 4 տարի առաջ - 10:03 25-10-2021

Երկու չբացահայտված ԱԹՍ-ներ են նկատվել Մակրոնի նստավայրի մոտ. Parisien

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Վերսալում գտնվող ամառանոցային Լանտերն նստավայրից ոչ հեռու երկու անօդաչու թռչող սարքեր են նկատվել, երբ Մակրոնը գտնվել է նստավայրում, հաղորդում է Parisien պարբերականը։

Պարբերականի տվյալներով, դրոնները նստավայրի մոտ հայտնվել են տեղական ժամանակով 22:00-ին, ապա հեռացել են հարևան Շանե քաղաքի ուղղությամբ: Դեռևս անհայտ է, թե ով է անօդաչուների սեփականատերը:

Այս տարածքում բոլոր թռիչքները խստիվ արգելված են։ Խախտման դեպքում սպառնում է ազատազրկում մեկ տարի ժամկետով և մինչև 75 հազար եվրո տուգանք, ընդգծվում է հոդվածում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում