Ավելին 5 տարի առաջ - 19:40 10-06-2021

Քլինթոնը խոսել է տիեզերքում թռչող չբացահայտված օբյեկտների մասին

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ տիեզերքում թռչում են «օբյեկտներ, որոնք մենք դեռ լիովին չենք բացահայտել»: Նա նաև համոզմունք է հայտնել, որ տիեզերքում ինչ-որ տեղ կյանք կա: Այս թեմաների շուրջ նա խոսել է «Քելիի և Մայքլի հետ ուղիղ եթերում» հաղորդաշարի վարողների հետ:

Հաղորդավարները հարցրել են քաղաքական գործչին, թե արդյոք ՉԹՕ-ները, որոնց մասին նախկինում հաղորդել էին Պենտագոնում, իրական են եղել: Քլինթոնը պատասխանել է, որ ԱՄՆ կառավարությունը դեռ չի ապացուցել դրանց գոյությունը, բայց համոզված է, որ տիեզերքում թռչում են օբյեկտներ, որոնց բնույթը մարդկությանը դեռևս անհայտ է:

«Նկատի ունեցեք, որ անընդհատ ընդարձակվող տիեզերքում միլիարդավոր գալակտիկաներ կան», - ասել է նախկին նախագահը: Նրա խոսքով՝ հավանականությունը, որ «այնտեղ ինչ-որ տեղ» կյանք կա, շատ մեծ է:

Ավելի վաղ Պենտագոնի՝ «անոմալ օդատիեզերական սպառնալիքների» հավաքագրման հատուկ գաղտնի ծրագրի նախկին տնօրեն Լուիս Էլիզոնդոն հայտարարել էր, որ որոշ տիեզերական օբյեկտներ ազդեցություն են ունեցել Միացյալ Նահանգների միջուկային կայանների վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում