Արտաքին 4 տարի առաջ - 21:09 23-10-2021

Սերգեյ Շոյգուն պատասխանել է Գերմանիայի պաշտպանության նախարարի՝ «զսպման» մասին հայտարարությանը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պատասխան հայտարարություն է արել Գերմանիայի պաշտպանության նախարարի՝ ռուսական սպառնալիքը զսպելու միջոցների մասին հայտարարություններին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Շոյգուն կարծում է, որ «ՆԱՏՕ-ն հետեւողականորեն ուժեր է քաշում դեպի ռուսական սահմաններ»։ Նախարարը զգուշացրել է. քաջ հայտնի է, թե ինչպես է սա արդեն ավարտվել Գերմանիայի և Եվրոպայի համար՝ հավանաբար ակնարկելով Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների մասին:

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաեւ «աղետ» է անվանել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «զսպման» պլանի իրականացման արդյունքները։

Երկու օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, Գերմանիայի պաշտպանության նախարարը Deutschlandfunk ռադիոկայանի եթերում պատասխանելով այն հարցին, թե ՆԱՏՕ-ն դիտարկում է արդյոք Ռուսաստանին Բալթյան և Սևծովյան տարածաշրջանների համար Ռուսաստանին զսպելու սցենարներ, ասել էր, որ ՆԱՏՕ-ի դաշինքը պատրաստ է նախապես օգտագործել այն միջոցները, որոնք ազդեցություն կունենան Ռուսաստանի վրա։ Ըստ Կրամպ-Կարենբաուերի՝ ոչ մեկի մտքով չի անցնի հարձակվել, օրինակ՝ Բալթյան տարածաշրջանների կամ Սև ծովում ՆԱՏՕ-ի գործընկերների վրա:

Գերմանիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կհարմարվի Ռուսաստանի ներկայիս պահվածքին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի