Արտաքին 4 տարի առաջ - 18:02 23-10-2021

Բանտում հացադուլի 22-րդ օրը Սահակաշվիլիին բժշկական օգնություն է պահանջվել

Հացադուլի 22-րդ օրը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին բժշկական օգնություն է պահանջվել և բանտում նրան արյան փոխներարկում է կատարվել: Այս մասին լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն։

«Երբ եկա այստեղ, գիտեի, որ պարամետրերից մեկը բավական վատն է, ուստի փոխներարկում արեցի... Այսօր ճգնաժամն արդեն անցել է։ Վիճակն ավելի լավ է»,- ասել է նա։

Կիպշիձեն հավելել է, որ բուժընթացը «բավականին լավ» է անցել, չնայած որ այն անցկացվել է «դաշտային պայմաններում»՝ բանտի բժիշկների և շտապօգնության բուժանձնակազմի օգնությամբ, որոնք բանտի մոտ հերթապահում են՝ նախկին նախագահի ինքնազգացողության վատանալու դեպքում արագ արձագանքելու համար:

Ըստ փաստաբանների, քաղաքական գործչի վիճակն օր-օրի վատանում է: Վրաստանի առողջապահության նախարարությանն առընթեր ստեղծված բժշկական խորհուրդը շաբաթվա սկզբին այցելել է Սահակաշվիլիին և խորհուրդ տվել նրան հոսպիտալացնել պրոֆիլակտիկայի նպատակով։

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն տեղեկացրել է, որ Սահակաշվիլիին պատրաստվում են տեղափոխել Գլդանիի բանտի հիվանդանոց, որը հարմար է հացադուլ հայտարարած բանտարկյալների բուժման համար։ Փաստաբանները, որոնք նախկին նախագահի անվտանգության հետ կապված մտավախություն ունեն, հավանություն չեն տվել այդ գաղափարին։

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ավելի վաղ բացատրել էր, որ Սահակաշվիլիին հարկադրաբար հոսպիտալացնել հնարավոր է միայն նրա կյանքին իրական սպառնալիքի դեպքում, երբ նա ինքն այլևս չի կարողանա համաձայնություն տալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով