Արտաքին 4 տարի առաջ - 22:23 22-10-2021

ԱՀԿ-ն հայտարարել է գրիպի և կորոնավիրուսի դեմ համատեղ պատվաստումների անվտանգության մասին

Անվտանգ է միաժամանակ պատվաստվել գրիպի և կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի խիստ վարակիչ հիվանդությունների գլոբալ պատրաստվածության դեպարտամենտի տնօրեն Սիլվի Բրիանը։

«Կան մի քանի ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ անվտանգ է միաժամանակ երկու պատվաստանյութ օգտագործելը: Այնուամենայնիվ, իհարկե, պետք է խորհրդակցել բժշկի հետ երկու պատվաստանյութերի օգտագործման ցուցումների վերաբերյալ», - ասել է նա «Գիտությունը հինգ րոպեում» հաղորդման ընթացքում, որը հեռարձակվում էր ԱՀԿ սոցիալական ցանցերում:

Բրիանդը նաև ընդգծել է, որ կանխարգելիչ միջոցառումները գործում են այս երկու հիվանդությունների դեպքում հավասարապես: Կարևոր է հիշել ձեռքերը լվանալը, սենյակները օդափոխելը, դիմակներ կրելը և հեռավորություն պահպանելը:

Ըստ Բրայանի՝ տարեցներն ու շնչառական, սրտանոթային և ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաև հղի կանայք և փոքր երեխաները ամենաշատն են վտանգված գրիպից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում