Արտաքին 4 տարի առաջ - 23:46 21-10-2021

Կոնգոյի երեխաների մոտ ախտորոշվել է ​​մահացու նոր հիվանդություն

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում երեխաների շրջանում մահացու նոր հիվանդություն է հայտնաբերվել։ Օգոստոսի վերջից մինչև 5 տարեկան 165 երեխա արդեն մահացել է։

Ինչպես հայտնում է ActuaLitte պորտալը՝ հղում անելով Կոնգոյի իշխանություններին, հիվանդությունը վերջին երկու ամսում տարածվում է հանրապետության հարավ-արևմտյան մասում գտնվող Գունգու քաղաքի տարածքում։

Հիվանդությունը ազդում է հենց փոքր երեխաների վրա: Մարզի այն համայնքներում, որտեղ հիվանդությունը տարածվում է, օրական 4 երեխա է մահանում։ Երկրում աշխատող միջազգային բժիշկներն ասում են, որ հիվանդությունը նման է մալարիայի, սակայն ուղեկցվում է սակավարյունությամբ:

Այժմ աշխատանքներ են տարվում վարակի աղբյուրը բացահայտելու և պաշտպանիչ միջոցառումներ մշակելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ