Ներքին 4 տարի առաջ - 22:10 21-10-2021

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի տեղակալի հետ

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահի տեղակալ Պասկալ Գրյունիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։

Ալեն Սիմոնյանը նշել է, որ ֆրանսիացի գործընկերների հետ հանդիպումները մշտապես առանձնանում են բարեկամական ջերմ երանգներով: ԱԺ նախագահի խոսքերով՝ երկու երկրների ու ժողովուրդների միջև անկեղծ բարեկամության վկայությունն է նաև անցած տարի Ֆրանսիայի և նրա ժողովրդի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին նախ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ապա աղետաբեր պատերազմի ընթացքում: Այս համատեքստում հիշատակվել է նաև Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևերի ընդունումը: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը շեշտել է, որ Հայաստանը մշտապես բարձր է գնահատել Ֆրանսիայի ծանրակշիռ դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

Կողմերն անդրադարձել են միջխորհրդարանական հարաբերություններին՝ փաստելով դրանց հատկանշական դերը Հայաստանի ու Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսությունը զարգացնելու և հարստացնելու գործում:

Ֆրանսիայի Սենատի փոխնախագահն Ալեն Սիմոնյանին է փոխանցել Սենատի նախագահի հրավերը՝ այց կատարելու Ֆրանսիայի Հանրապետություն: Նա նաև ներկայացրել է մոտ ապագայում ՀՀ Ազգային ժողովի հետ փոխգործակցության հուշագիր ստորագրելու` Ֆրանսիայի Սենատի նախագահի առաջարկը:

Զրույց է ծավալվել նաև բազմակողմ հարթակներում հայ-ֆրանսիական խորհրդարանական արդյունավետ համագործակցության շուրջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան