Ներքին 4 տարի առաջ - 21:21 21-10-2021

Եվս 3 զինվոր Արմավիրի զորավարժարանից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. Shamshyan. com

Քիչ առաջ Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել Արմավիրի մարզի զորավարժարանից: Այս պահին նշված անձինք նույնպես հետազոտվում են:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին հիվանդանոցում են գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզի ծառայողները: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տեղափոխվածներից մեկը սպա է: Այս պահի դրությամբ 3-ն էլ տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով: Այդ պահին վիրավորին հետազոտում էին և հնարավոր է՝ նրան տեղափոխեին Երևան՝ Մուրացանի հոսպիտալ: Նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում և անզգուշաբար վիրավորում էր ստացել Արմավիրի մարզի զորավարժարանում: Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան