Ավելին 4 տարի առաջ - 11:01 21-10-2021

Նշվել են կենդանակերպի այն նշանները, որոնց ներկայացուցիչները միլիոնատերեր են դառնում

Կենդանակերպի որոշ նշանների ներկայացուցիչներն ավելի հաճախ են միլիոնատերեր դառնում, քան մյուսները, կարծում է պարահոգեբան Օքսանա Լուկինան, հայտնում է Teleprogramma.pro- ն:

Այդ նշաններից առաջինը Այծեղջյուրն է։ Նրանք ապրում են «Փողը գլխավորը չէ» կանոնով։ Միևնույն ժամանակ, Այծեղջյուրները շատ աշխատասեր են: Նրանք երբեմն շատ փող են ծախսում, սակայն այդ ամենը կրկնապատկված հետ է վերադառնում նրանց։ Նրանք փող ունեն նույնիսկ այն ժամանակ, երբ, թվում է, թե փող չկա:

Ենթադրվում է, որ ամենամեծ թվով միլիոնատերերը ծնվում են Կույսի նշանի ներքո: Կույսերը միշտ գիտեն, թե ինչպես գումար խնայեն՝ առանց ժլատ դառնալու: Կույսերը պատրաստ են միաժամանակ մի քանի գործով զբաղվել և դրանք բոլորն էլ պատվով ավարտին են հասցնում։

Կշեռքները բախտի սիրելիներն են: Նրանք առանց ջանքերի մեծ հարստություն են վաստակում։ Կշեռքները հաճախ հաջողակ են բիզնեսում և մոլախաղերում: Նրանք նաև շատ տնտեսող են: Եթե ​​նրանց ձեռքում գումար է ավելանում, ապա բանկ են վազում այն պահելու, և չեն վատնում նոր բաների վրա:

Ջրհոսները հարստանում են ոչ սովորական մտածողության շնորհիվ: Այնուամենայնիվ, լինելով ազատասեր, նրանք չեն կարողանում ունեցածը կուտակել։ Հետևաբար, նրանց խորհուրդ է տրվում ստացված միջոցները ներդնել իրենց արտասովոր կարողությունների զարգացման մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան