Ներքին 4 տարի առաջ - 23:28 20-10-2021

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ՄԹ խորհրդարանի անդամների հետ

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել դեսպան Վարուժան Ներսեսյանի հանդիպումը ՄԹ խորհրդարանի Համայնքի պալատի Լեյբորիստական կուսակցության և ՄԹ-ՀՀ բարեկամական խմբի անդամներ Քեթրին Ուեսթի և Ջեյմս Մարեյի հետ։

Հանդիպման ընթացքում դեսպանը նախ շնորհակալություն է հայտնել պատգամավորների կողմից Հայաստանին և Արցախին՝ հատկապես պատերազմի ժամանակ, մշտական աջակցություն ցուցաբերելու, և ՄԹ խորհրդարանում Հայաստանի մոտեցումները բարձրաձայնելու և սատարելու համար։ Դեսպանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շարունակական ագրեսիվ գործողությունները և բանակցային գործընթացի վերսկսման հնարավորությունները։ Վարուժան
Ներսեսյանը հատուկ կարևորել է Բաքվում մինչ օրս գտնվող ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցը, որոնք պահվում են ադրբեջանական բանտերում ի հակառակ բոլոր միջազգային մարդասիրական նորմերի։ Դեսպանը ներկայացրել է նաև Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով այս հարցում միջազգային գործընկերների հստակ դիրքորոշում արտահայտելու կարևորությունը։

Կողմերը քննարկել են նաև Թուրքիայի գործոնը և տարածաշրջանային բացասական ազդեցությունը, որի վառ արտացոլումն էր Արցախում անցած տարվա պատերազմում անմիջական ներգրավումը։

Դեսպանը և ՄԹ Համայնքների պալատի անդամները կարևորել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության դերը և երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ակտիվացումը, փոխադարձ այցերի կազմակերպումը և միջազգային հարթակներում տարբեր հարցեր շուրջ փոխգործակցությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում