Ներքին 4 տարի առաջ - 21:52 20-10-2021

Դադիվանք վանական համալիրում հոգևոր գործառույթները չեն փոխվել, միակ խնդիրն ուխտավորների բացակայությունն է․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Դադիվանք վանական համալիրում հոգևոր գործառույթները չեն փոխվել, միակ խնդիրն ուխտավորների բացակայությունն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Նա նշեց, որ հոգևոր սպասավորները հանգիստ իրականացնում են իրենց հոգևոր աշխատանքը։

«Միայն թե մայիսից մենք ուխտավորների չենք կարողանում ընդունել, բայց սա էլ բանակցությունների փուլում է։ Այս պահին վանական համալիրում կա վեց հոգևորական՝ երեք կուսակրոն քահանա և երեք սարկավագ։ Մենք մշտապես կապի մեջ ենք իրենց հետ։ Հոգևոր սպասավորներին ուտելիքը փոխանցում ենք խաղաղապահների միջոցով։ Խաղաղապահները լիարժեք տիրապետում են իրավիճակին, մեր հոգևորականներն էլ հանգիստ իրենց աղոթական վիճակներում են: Ամեն շաբաթ, կիրակի օրերին ուխտավորներին ցուցակագրում էինք, ցուցակը տալիս էինք խաղաղապահներին, խաղաղապահներն էլ մեզ ուղեկցում էին։ Մեկ ավտոբուս էր լինում՝ մոտ վաթսուն ուխտավոր կարող էր այցելել»,- ասաց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն էլ նշեց, որ Դադիվանքում ուխտագնացությունները վերականգնելու համար եռակողմ բանակցություններն ընթանում են։

«Արդյունքների մասին դեռ ոչինչ ասել չենք կարող։ Մենք հույս ունենք, որ դրական կլինի արդյունքը, և բանակցությունների արդյունքում ճանապարհն ուխտավորների համար բաց կլինի։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածում մենք արդյունքներ կստանանք»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի