Արտաքին 4 տարի առաջ - 12:12 20-10-2021

Բուլղարիայի ռեստորաններում «կանաչ անձնագիր» կպահանջեն

Բուլղարիայում հոկտեմբերի 21-ից մարդիկ, որոնք ցանկանում են այցելել փակ հասարակական վայրեր, այդ թվում ՝ ռեստորաններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, համերգասրահներ, թանգարաններ և լողավազաններ, պետք է «կանաչ անձնագիր» ներկայացնեն, հաղորդում է Reuters-ը:

«Վարակման նոր դեպքերի և մահերի թիվն աճում է: Սա մեզ ստիպում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Փակ տարածքներում բոլոր միջոցառումները պետք է անցկացվեն կանաչ վկայագրով»,- հայտարարել է առողջապահության նախարար Ստոյչո Կացարովը:

Բուլղարիան ամենաքիչ պատվաստված երկիրն է ԵՄ-ում և վերջին երկու շաբաթվա ընթացքում այստեղ գրանցվել է միությունում արձանագրված մահացության ամենաբարձր ցուցանիշը:

Հայտնի է, որ Բուլղարիայի բնակչության միայն 25%-ն է պատվաստվել COVID-ի դեմ մեկ դեղաչափով, որը շատ ավելի ցածր է ԵՄ-ի գրեթե 80% կազմող միջին ցուցանիշից:

Բուլղարիայում երեքշաբթի գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4.979 նոր դեպք, որն ամենաբարձր օրական ցուցանիշն է մարտի վերջից ի վեր, և 214 մահվան դեպք՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով