Ներքին 4 տարի առաջ - 17:57 19-10-2021

Երևանում ելույթ կունենա դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգա մեծ ճանաչում վայելող դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Կհնչեն Էդուարդ Հայրապետյանի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի Ալան Չիրկոպը։

Օվչիննիկովը ելույթ է ունենում աշխարհի առաջատար նվագախմբերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Ֆիլհարմոնիա» նվագախմբի, ԲիԲիՍի-ի սիմֆոնիկ նվագախմբի, Շոտլանդիայի թագավորական ազգային նավագախմբի, Բիրմինգհեմի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ։

2005 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից Վլադիմիր Օվչիննիկովին շնորհվել է ժողովրդական արտիստի կոչում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում