Ներքին 4 տարի առաջ - 13:01 19-10-2021

Մհեր Գրիգորյանը որոշ մանրամասներ է հայտնել Մոսկվայում սպասվող քննարկումների վերաբերյալ

Հայկական կողմը որոշակի պատկերացումներ ունի երկաթգծի բացման վերաբերյալ` որպես տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման բաղադրիչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՝ խոսելով առաջիկայում Մոսկվա կատարելիք այցի մասին:

Ռուսաստանի մայրաքաղաքում, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, նախանշված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:

«Մենք ունենք որոշակի գաղափարներ ու գիտակցում ենք, որ կարգավորումն ու ապաշրջափակումը կիրականացվեն ԱՊՀ -ի իրավական կարգավորումների շրջանակներում: Մենք պետք է քննարկենք նաև ավտոճանապարհների բացման խնդիրները», - ասաց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ տարածաշրջանի բոլոր հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը առաջնահերթություն է Հայաստանի համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»