Արտաքին 4 տարի առաջ - 17:49 18-10-2021

Թբիլիսիում ձերբակալել են Սահակաշվիլիի կողմնակիցներին՝ «Ազատություն Միշային» գրության համար

Ոստիկանները բերման են ենթարկել երկու ցուցարարի, որոնք բոքոքի ակցիա էին կազմակերպել ի պաշտպանություն մի քանի քրեական գործերով ձերբակալված նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, ակտիվիստները փորձել են «Ազատություն Միշային» գրությունը տեղադրել Վրաստանի պետական ​​կանցելարիայի շենքի դիմաց:

Գործակալության տվյալներով, ակցիան կազմակերպել էր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և պաշտոնական այցով երկրում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հանդիպման նախաշեմին:

Ցուցարարները հայտարարել են, որ նման կերպ ցանկանում են Պենտագոնի ղեկավարին հիշեցնել 18 օր առաջ հացադուլ հայտարարած Վրաստանի նախկին նախագահի ճակատագրի մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի