Ներքին 4 տարի առաջ - 11:00 18-10-2021

Մարզպետի քրոջ որդին հաղթանակից հետո էլ չի խաղաղվում

Տեղ համայնքի ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո էլ ՔՊ թեկնածու, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդի Դավիթ Ղուլունցը չի դադարեցնում իր սպառնալիքները ընդիմադիրների նկատմամբ։ Ղուլունցն ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուների վրա մի լավ հոխորտացել է, որ մի 2 օրից իրենց հալը կտեսնեն, և քանի ինքը քաղաքապետ է, օր ու արև չեն ունենալու։ Հիշեցնենք, որ մենք Ղուլունցի նմանատիպ վարքագծի մասին դեռ շաբաթներ առաջ էինք գրել, նա ընդդիմադիր ավագանու թեկնածուներին սպառանցել էր և ստիպել , որ ինքնաբացարկ ներկայացնեն։ Փաստորեն Տեղ գյուղի նորընտիր համայնքապետը իրեն տեղական բդեշխ է զգում, և կասկածելի պայմաններում հաղթանակից հետո էլ չի խաղաղվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»