Արտաքին 4 տարի առաջ - 14:14 18-10-2021

Զույգը հայտնվել է ծուղակում՝ ավտոմեքենայով գրադարանի պատի մեջ մխրճվելուց հետո

Մեծ Բրիտանիայում ավտոմեքենայի ուղևորներն արգելափակվել են շենքի ներսում՝ դրա պատի մեջ մխրճվելուց հետո: Ավտոմեքենան մխրճվել է գրադանի պատի մեջ կիրակի օրը, երբ հաստատությունը չի աշխատում, գրում է Sky News-ը:

Ավտոմեքենան կիսով չափ մտել է շենքը՝ ջարդելով գրապահարանները, իսկ մեքենայի դռներն արգելափակվել են՝ մնալով պատերի արանքում:

Տեղի հրշեջ ծառայության մամուլի ծառայությունը Twitter-ում հաղորդել է, որ տարեց զույգը կարողացել է խուսափել լուրջ վնասվածքներից: Նրանք միայն ստիպված են եղել որոշ ժամանակ մնալ ծուղակում՝ գրադարանում, որը փակ է կիրակի օրերին:

Հրշեջներն ավտոմեքենան դուրս են բերել ամբարձիչ վերհանի օգնությամբ:

Ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննություն կիրականացնի, քանի որ միջադեպը կասկածելի է համարել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով